Under development
«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ
«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ոստիկանությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընդունել, գրանցել և հաշվառել հանցագործությունների ու այլ իրավախախտումների, պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումները, դրանց տալ համապատասխան ընթացք:
Մինչ օրս այդպիսի կարգ սահմանող ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել, սակայն գործնականում հանցագործությունների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունվում, գրանցվում, քննարկվում և հաշվառվում են ՀՀ ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 12/354 համատեղ հրամանով, որը, սակայն, ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում չի ստացել, ուստի իրավաբանական ուժ չունի:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 92-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավաբանական ուժ չունեցող իրավական ակտը պաշտոնատար անձանց կողմից կիրառելը համարվում է պաշտոնեական լիազորությունների սահմանի անցում և առաջացնում է օրենքով նախատեսված քրեական պատասխանատվություն:
Այսպիսով, առկա է օրենսդրական բացը լրացնելու, հետևաբար և հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, դրանց ընթացք տալու իրավահարաբերություններում օրինականությունն ամրապնդելու անհրաժեշտություն:
ՀՀ կառավարության որոշման նախագծի արագ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի կողմից 25.12.2015թ. թիվ 18-283-ԿԳ-15 գրությամբ ՀՀ ոստիկանությանը հասցեագրված` հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու մասին միջնորդագրով: Մասնավորապես, մի շարք քրեական գործերի նախաքննության արդյունքներով իրավաբանական ուժ չունեցող ՀՀ ներքին գործերի նախարարի և գլխավոր դատախազի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ 12/354 համատեղ հրամանով ղեկավարվելը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի կարգով, գնահատվել է որպես հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք: Որոշման ընդունումից հետո միջնորդագրով ներկայացված պահանջը կկատարվի:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագիծը նպատակ ունի ՀՀ ոստիկանության կողմից հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու հետ կապված իրավահարաբերությունները կարգավորել օրենքի պահանջին համապատասխան:
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից համատեղ:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, ընթացք տալու և հաշվառելու հետ կապված հարաբերությունների նորմատիվ կարգավորումը:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ կառավարության այլ որոշումներում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հանցագործությունների, վարչական իրավախախտումների և պատահարների վերաբերյալ դիմումներն ու հաղորդումներն ընդունելու, գրանցելու, հաշվառելու և դրանց ընթացք տալու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ
-
Discussed
01.02.2017 - 16.02.2017
-
Type
Decision
-
Area
Justice, Criminal legislation, Criminal procedure
-
Ministry
Police
Views 11922
Print