«Անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը սահմանելու մասին»
-
2 - Agree
-
3 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման կարգը:
Հոդված 2. Օրենքի գործողության ոլորտը
Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված արժեքները հիմք են հանդիսանում անշարժ գույքի հարկով հարկման համար:
Հոդված 3. Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական գնահատման կարգը
Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ահ=Աբհ x Մհ x Գգ
որտեղ`
Ահ- անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքն է,
Աբհ- հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքն է,
Մհ- գնահատվող հողամասի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գգ- հողամասերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) տարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:
Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասերի շուկայական գնահատման մեթոդաբանությունը, հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) մեկ քառակուսի մետր մակերեսի բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 4. Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական գնահատման կարգը
Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա=Ահ + Աշ
որտեղ`
Ա- անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական արժեքն է,
Ահ- անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքն է,
Աշ - անշարժ գույքի հարկման նպատակով շինության շուկայական արժեքն է:
Անշարժ գույքի հարկման նպատակով հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) շուկայական արժեքը (Ահ) հաշվարկվում է սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով:
Անշարժ գույքի հարկման նպատակով շինության շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
Աշ = {(Ա1 + Ա2 + … + Աn) + (Աբշ x Գծա x Մծ x Գմծ) + (Աբշ x Գպա x Մպ x Գմպ)} x Գն x Գգ
որտեղ՝
Ա1, Ա2, … Աn - առաջին, երկրորդ և հաջորդ հարկերի (այդ թվում՝ նկուղի, կիսանկուղի, ձեղնահարկի (տանիքային հարկի)) արժեքներն են,
Աբշ – շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,
Գծա – ծածկերի, շվաքարանների առկայության գործակիցն է,
Մծ – ծածկերի, շվաքարանների մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գմծ – ծածկերի, շվաքարանների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գպա – պարիսպների առկայության գործակիցն է,
Մպ – պարիսպների հիմքի մակերեսն է՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գմպ – պարիսպների մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գն - շինության նպատակային նշանակության գործակիցն է,
Գգ - տարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:
Ա1, Ա2, … Աn – արժեքները հաշվարկվում են հետևյալ բանաձևով՝
Աn = Աբշ x Մշ x Գնտ x Գա x Գծ x Գտ x Գահ x Գբ x Գհ x Գօ x Գվ x Գմ
որտեղ՝
Աբշ – շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,
Մշ - շինության (բացառությամբ ծածկերի, շվաքարանների և պարիսպների) մակերեսն է (ներքին չափերով)՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գնտ – շինության կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գա – շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գծ – շինության միջհարկային ծածկի տեսակի գործակիցն է,
Գտ – շինության տանիքի նյութի գործակիցն է,
Գահ – շինության արտաքին հարդարման հետ կապված գործակիցն է,
Գբ – շինության բարձրության (ներքին չափերով) գործակիցն է,
Գհ – շինության հարկայնության գործակիցն է,
Գօ – օժանդակ շինության գործակիցն է,
Գվ – շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գմ – շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է:
Անշարժ գույքի հարկման նպատակով (բացառությամբ բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների) շուկայական գնահատման մեթոդաբանությունը, շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 5. Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական գնահատման կարգը
Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական արժեքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
Ա= Աբշ x Մշ x Գնտ x Գա x Գծ x Գբ x Գհ x Գվ x Գմ x Գն x Գգ
որտեղ`
Աբշ - շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքն է,
Մշ- շինության մակերեսն է (ներքին չափերով)՝ արտահայտված քառակուսի մետրով,
Գնտ - շինության կառուցման նյութի տեսակի հետ կապված գործակիցն է,
Գա- շինության ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գծ - շինության միջհարկային ծածկի տեսակի գործակիցն է,
Գբ - շինության բարձրության (ներքին չափով) գործակիցն է,
Գհ - շինության հարկայնության գործակիցն է,
Գվ - շինության վնասվածության աստիճանը բնութագրող գործակիցն է,
Գմ- շինության մաշվածությունը (շահագործման տևողությունը) բնութագրող գործակիցն է,
Գն - շինության նպատակային նշանակության գործակիցն է,
Գգ - տարածագնահատման գոտիականության (գտնվելու վայրի) գործակիցն է:
Անշարժ գույքի հարկման նպատակով բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքերում գտնվող ոչ բնակելի տարածքների և ավտոկայանատեղիների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների շուկայական գնահատման մեթոդաբանությունը, շինության մեկ քառակուսի մետր մակերեսի (ներքին չափերով) բազային արժեքը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 6. Անցումային դրույթներ
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 1-ին հավելվածը:
Հոդված 7. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
07.03.2019 - 22.03.2019
-
Type
Law
-
Area
Urban planning, State property management, Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
Views 12891
Print