Add to favourites
«Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
8 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Սասուն Ասատրյան 18.02.2019 14:54:39 | Ողջունելի է իհարկե նման հարթակի առկայությունը, որտեղ կարող են տնտեսվարողները նախագծերի վերաբերյալ առաջարկներ կամ կարծիքներ ներկայացնեն: Սակայն տավարաբուծության դեպքում առաջարկում ենք կոնկրետ հանդիպումներ կամ ոչ առցանց հարթակ ստեղծել հետաքրքրված կողմերի համար: Այս ամբողջ ծրագիրը նմանվում է նախկինում տապալված ծրագրերին, որին տեղյակ ենք: Ինչ է նշանակում 1մլն.դրամով երինջ ներմուծել, որի գնից ելնելով պարզ է, որ չի կարող լինել որակլյալ: Ինչ է նշանակում առաջնածին կով ձեռքբերել, որը նշանակում է հենց ի սկզբանե ձեռքբերողը հետագայաում կկորցնի որպես կաթնատու կենդանի: | Ընդունվել է ի գիտություն: Անասնաբուծության ոլորտում գործունեություն ծավալողների կարծիքն ամփոփելու նպատակով նախագիծը հրապարակվել է www.e-draft.am կայքէջում։ Միաժամանակ, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ստորաբաժանումը ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսավարողների հետ պարբերաբար իրականացնում է հանդիպումներ և պատրաստակամ է նշված հարցեր ևս քննարկել: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել այլ մեխանիզով, որը սկզբունքորեն տարբերվում է Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրից: Ինչ վերաբերում է 1 մլն դրամ հաշվարկային արժեքին, ապա տեղեկացնում ենք, որ դրա համար հիմք է հանդիսացել նույն Հայաստանի Հանրապետությունում 2007-2015 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում իրականացված մրցույթի արդյունքում ձեռքբերված կենդանիների` տոհմային երինջների արժեքը, ինչպես նաև ԵԱՏՄ և ԵՄ երկրներից տոհմային կենդանիներ վաճառող տարբեր ընկերությունների գնացուցակը: Հարկ է նշել, որ որևէ սահմանափակում դրված չէ ավելի թանկ կամ արտադրատնտեսական ցուցանիշներով տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ներկրելու մասով (միևնույն է, փոխհատուցումը իրականացվելու է 1 գլխի արժեքը առավելագույնը 1 մլն դրամի արժեքի հաշվով): Միաժամանակ պարզ չէ որը նշանակում է հենց ի սկզբանե ձեռքբերողը հետագայում կկորցնի որպես կաթնատու կենդանի ձևակերպումը, և դրա հետ կապված խնդիրները: | |
2 | Սասուն Ասատրյան 18.02.2019 14:54:39 | Ամեն դեպքում ծրագիրը ուղջունելի է, բայց պահանջում է խորը քննարկում և խնդրում եմ տեղեկացնել թե ով է ծրագրի հեղինակը: Արդյոք ծրագրի կամ նախագծի կազման աշխատանքներին մասնակից են եղել ծրագրում նախատեսված կաթնատու կենդանիների բուծմամբ զբաղվով Հայաստանի Հանրապետությունում տոհմային անասնաբուծությամբ զբաղվով տնտեսվարողները, ֆերմերները և այլն:, ե միայն գրասենյակային քննարկումների արդյունքն է ներկայացվածհանրային քննարկման: | Ծրագիրը մշակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից: Վերջինիս մշակման համար հիմք են հանդիսացել տավարաբուծությամբ զբաղվող բազմաթիվ տնտեսավարողներից ստացված՝ պետական աջակցությամբ տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռքբերելու վերաբերյալ դիմում-հայտերը: | |
3 | Սասուն Ասատրյան 18.02.2019 15:10:18 | Առաջարկում ենք հնարավորություն ստեղծել, որպեսզի գյուղացին կարողանա բարձրակարգ կաթնատու ցեղատեսակի երինջներ ձեռք բերի անմիջապես Հայաստանյան տոհմային սելեկցիոն տնտեսություններից, որը կարող է ավելի էժան և որակյալ լինել: Այդ դեպքում հնարավորություն կստեղծվի նաև տեղական տոհմային տնտեսությունները զարգացնել: Նախագիծը կյանքի կոչելու համար պետք է դասեր քաղել նախորդ ծրագրերի բացասական կողմերից և ստեղծել աշխատող նախագիծ: | Ընդունվել է: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ |
4 | Սասուն Ասատրյան 27.02.2019 12:26:56 | Առաջարկում ենք նախագծիծ հանել արտերկրից առաջնածին կովի ձեռքբերումը , քանի որ 7ամսեկանից ավելի բարձր հղի կենդանիներին երկար ճանապարհ անցնելիս առողջության, անվտանգության պահանջներից ելնելով անթույլատրելի է(նորման 3-6ամսեկան հղիությունն է), մյուս կողմից հղի կենդանիներին տեղափոխման ստրեսից հետո պահանջվում է 1-1.5ամիս ադապտացիոն շրջան, որը համընկնում է հղիության վերջին ամսին և այդ պատճառ կհանդիսանա հետագա լակտացիայի, կաթնատվության վրա: | Ընդունվել է մասամբ: Ըստ լրամշակված ծրագրի նախագծի, տնտեսավարողը կարող է կովեր ձեռք բերել նաև Հայաստանի Հանրապետությունում: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ։ |
5 | Սասուն Ասատրյան 27.02.2019 12:32:19 | Առաջարկում ենք նախագծում ներառել Հայաստանյան տոհմային տնտեսություններից ևս տոհմային ցուլիկների, երինջների, մոզիների, հորթերի, կովերի ձեռք բերման հնարավորությունը դոտացիոն(30% սուբսիդավորումով) ծրագրով: | Ընդունվել է մասամբ: | Նախագծում կատարվել են համապատասխան փոփոխություններ |