Add to favourites

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Հայաստանը՝ աղետների առումով, գտնվում է բարձր ռիսկային  գոտում, որը լուրջ սպառնալիք է ազգաբնակչության անվտանգությանը և երկրի կայուն զարգացման համար: Աղետների ռիսկի կառավարման կարողությունների զարգացումը կարևոր նախադրյալ է անվտանգ միջավայր ստեղծելու համար:

Աղետների ռիսկի կառավարման համակարգը գործընթացների և գործառույթների մի շրջանակ է, որի նպատակն է բարձրացնել աղետներին դիմակայելու կարողությունները:

Ընդհանուր առմամբ աղետների ռիսկի նվազեցումը ուշադրության չարժանացնելը կարող է հանգեցնել տնտեսության և էկոհամակարգերի կտրուկ վատթարացմանը, ինչպես նաև կարող է ուղեկցվել մարդկային և նյութական կորուստներով: 

Մարզի և համայնքի ղեկավարները, տեղական կառավարման մարմինները և ոլորտում որոշում կայացնող անձինք պետք է պարբերաբար զբաղվեն աղետների ազդեցությամբ և հետևանքներով, որոնք առաջանում են բնական կամ տեխնածին պատահարներից: Աղետների ժամանակ առաջին արձագանքը ստացվում է տեղական կառավարման մարմինների կողմից, որոնք երբեմն ստիպված են լինում ստանձնել մի շարք պատասխանատվություններ` չունենալով անհրաժեշտ միջոցներ: Օգնության առաջին ալիքը գալիս է տեղական կառավարման մարմիններից կանխատեսման, կառավարման, աղետի ռիսկի նվազեցման, նախազգուշացման նախապատրաստական աշխատանքների և ճգնաժամային հատուկ կառույցների ստեղծման և ղեկավարման աշխատանքների տեսքով:

Աղետադիմացկուն են  համարվում այն մարզերը, համայնքները և կազմակերպությունները, որտեղ աղետների ռիսկը նվազագույնի են հասցված, որոնք ունեն իրազեկ, վստահելի կառավարման մարմիններ և որտեղ գիտակցում են ռիսկերը, ստեղծում են ընդհանուր աղետների ռիսկերի և վտանգների վերաբերյալ տեղական տեղեկատվական բազա, միջոցառումներ են ձեռնարկում աղետի կանխատեսման և մեղմացման ուղղությամբ, ունակ են արձագանքելու և անմիջապես վերականգնողական աշխատանքներ իրականացնելու:

Հայաստանում բնական և տեխնածին աղետների ռիսկը մեծ է: Սա պայմանավորված է երկրում առկա մի շարք լուրջ խնդիրներով, որոնք գալիս են ուժգնացնելու այդ վտանգների նկատմամբ հայաստանաբնակների խոցելիությունը և ենթարկվածությունը:

Խոշոր աղետից անմիջապես հետո հնարավոր չէ ակնկալել արտակարգ իրավիճակների բնագավառի լիազոր մարմնի կողմից փրկարարական և հրդեհաշիջման գործողություններ, նման իրավիճակ ստեղծվում է գրեթե ցանկացած երկրում, որը ենթարկվել է աղետի: Պետք է նաև հաշվի առնել, որ ոչ բոլոր տուժածները կարող են ստանալ բավարար օգնություն նույնիսկ աղետից որոշ ժամանակ հետո: Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր մարզ, համայնք և կազմակերպություն ապահովի, նախ և առաջ իր անվտանգությունը: Խոշոր աղետների ժամանակ առաջին արձագանքը ստացվում է տեղական կառավարման մարմինների կողմից, որոնք ստիպված են արագ կայունացնել/վերականգնել բնակիչների առօրյա կյանքն ու համայնքի առօրյան:

2.

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Կայուն զարգացման նպատակների, աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի և մի շարք կառավարության որոշումների համաձայն՝ բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակներում (մարզպետարաններ, համայնքներ, կազմակերպություններ) պետք է մշակվեն և ներդրվեն աղետների ռիսկի կառավարման պլաններ: Աղետների ռիսկի կառավարման պլանները նպատակաուղղված են լինելու սպառնացող աղետների   ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը և կառավարման գործընթացի անխզելիության և շարունակականության ապահովմանը:

Ներկայացվող նախագծով սահմանվում են աղետների ռիսկի կառավարման պլանի ձևը և բովանդակությունը: Աղետների ռիսկի կառավարման պլանն ուղղված է սպառնացող աղետների   ռիսկի բացահայտմանը, դրանց վերացմանը, ազդեցության նվազեցմանը, արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքմանը, համակարգերի կենսագործունեության անընդհատության ու անխզելիության և շարունակականության ապահովմանը, բնակչության առողջության և նյութական արժեքների, համապատասխան տարածքում գտնվող ազգային մշակութային արժեքների պաշտպանության ապահովմանը:

Նախագծով ներկայացվում է նաև աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորումն ու զարգացումը, համապատասխան տարածքում բնական և տեխնածին բնույթի վտանգների բացահայտումը, խոցելիության և կարողությունների բացահայտումը, աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների մշակումը, բնակիչների շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորման միջոցառումների մշակումը, ԱԻ արձագանքման միջոցառումների մշակումը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, բնակչության ունեցվածքի պահպանման:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության, «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի հետ սերտ համագործակցության արդյունքում:

Վերոնշյալ կազմակերպությունների դիրքորոշումները հաշվի են առնվել «Աղետների ռիսկի կառավարման պլանի ձևը և բովանդակությունը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման ընթացքում:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Աղետների ռիսկի կառավարման պլանների ներդրումը կնպաստի բոլոր մակարդակներում աղետների ռիսկի կառավարման համակարգի ձևավորմանը և զարգացմանը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտմանը, կմշակվեն միջոցառումներ ուղղված աղետների ռիսկի նվազեցմանը, բնակչության շրջանում անվտանգության և դիմակայման մշակույթի ձևավորմանը, արտակարգ իրավիճակների արձագանքման միջոցառումների մշակմանը, այդ թվում՝ կյանքի փրկության և վնասվածքների նվազեցման, համայնքի և բնակչության ունեցվածքի պահպանման:

Նախագծի ընդունմամբ ակնկալվող արդյունքն է` բնակչության պաշտպանության համակարգի բոլոր մակարդակները դարձնել աղետներին դիմակայուն՝ նվազեցնելով աղետներից մարդկանց կյանքին և առողջությանը, երկրի տնտեսությանը և սպառնացող կորուստներն ու վնասները` ձևավորելով ամուր հիմքեր համայնքների, մարզերի և երկրի կայուն զարգացման համար:

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

«Մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու և մշակելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումից հետո՝ մարզպետարաններին, համայնքներին և կազմակերպություններին մեթոդական օգնություն ցուցաբերելու նպատակով, Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից անհրաժեշտ է ընդունել աղետների ռիսկի կառավարման պլանների օրինակելի ձևեր, ինչպես նաև հաստատել աղետների ռիսկի կառավարման պլաններ մշակող կազմակերպությունների ցանկը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՄԱՐԶԵՐԻ, ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՄՇԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ  ԵՎ  ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ  ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

«Մարզերի, համայնքների և կազմակերպությունների աղետների ռիսկի կառավարման պլանների կառուցվածքը սահմանելու և մշակելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

                                              

  • Discussed

    05.02.2019 - 20.02.2019

  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Emergency Situations

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 11832

Print