Add to favourites

The draft has been accepted

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի

թիվ 333-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծի վերաբերյալ

 

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). նախագծի նպա­տակը ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելաց­ված արժեքի հարկի փոխ­հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց­ված ընթա­ցա­կարգի կիրա­ռության շրջանակի ընդլայնումը, ինչպես նաև մինչև 2018 թվականի հուն­վարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կար­գա­վորումները հանելն է:
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. գոր­ծող օրենսդրության համաձայն՝ ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գոր­ծարք­ների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­վող գումարները միասնական հաշիվ մուտ­քագրելու պար­զեցված ընթա­­ցա­կարգ կիրառվում է, եթե ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ հարկ վճա­րողի դիմումը հարկային մարմին ստացվելու օրը ներառող հարկային տարվան նախորդող հար­կային տարվա ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված դիմու­մում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հանրագումարի առնվազն 95 տոկոսը հիմնավորվել է հարկային մարմնի ուսումնասիրությամբ կամ ստուգ­մամբ:

Խնդիրը կայա­նում է նրանում, որ վերոնշյալ չափանիշին չբավարարելու հետևանքով մի շարք հարկ վճարողներ որոնք ըստ էության նույնպես կարող են բնորոշվել, որպես բարե­­խիղճ հարկ վճարողներ չեն օգտվում ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գոր­ծարք­­ների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­ման պարզեցված ընթացակարգից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. նախագծով առաջարկվում է ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գոր­ծարք­ների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­վող գումարները միասնական հաշիվ մուտ­քագրելու պար­զեցված ընթա­ցա­կարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգմամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հան­րա­գու­մարի հետ կապված չափանիշը առնվազն 95 տոկոսի փոխարեն սահ­մանել առնվազն 90 տոկոս: Միաժամանակ, առաջարկվում է մինչև 2018 թվականի հուն­վարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի N 333-Ն որոշմամբ սահմանված կար­գա­վորումները հանել:
4. Կարգավորման առարկան. նախագծի կարգավորման առարկան ԱԱՀ-ի զրոյա­կան դրույքաչափով հարկվող գոր­ծարք­ների գծով ԱԱՀ-ի փոխհա­տուց­վող գումարները միաս­նա­կան հաշիվ մուտ­քագրելու պար­զեցված ընթա­ցա­կարգ կիրառելու նպատակով սահմանված՝ ստուգ­մամբ կամ ուսումնասիրությամբ հիմնավորված ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների հան­րա­գու­մարի հետ կապված չափանիշն է:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ընդլայնել ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելաց­ված արժեքի հարկի փոխ­հատուցվող գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեց­ված ընթացակարգի կիրառության շրջանակը, ինչպես նաև հանել մինչև 2018 թվականի հունվարի 1-ը գործող հարկային օրենսդրության մասով ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 30-ի թիվ 333-Ն որոշմամբ սահմանված կար­գա­վորումները:


  • Discussed

    08.11.2018 - 24.11.2018

  • Type

    Decision

  • Area

    Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 8614

Print